Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշակած, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ առաջարկների վրա կատարած աշխատանքը հիմք է տալիս կոնկրետ արդյունքների հասնել հակամարտության կարգավորման ուղղությամբ, կարծում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի կարելի է հասնել միայն կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության եւ միջազգային հանրության կողմից ջանքերի դեպքում, ասել է նա The Business Year-ին տված հարցազրույցում:
Մերֆիի խոսքով, միակ կառույցը, որ կոչված է աջակցել հակամարտության քաղաքական կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին` միտված հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների աջակցմանը»:
Մերֆին նշել է, թե շփման գծում մահացու դեպքերի զգալի մասը լուրջ անհանգստություն է հարուցում եւ անհապաղ միջոցներ պահանջում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ: Նա կարծում է, թե դիպուկահարներին շփման գծից հանելն ու ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելւ, նաեւ ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջեւ վստահության աճին, կայունության եւ անվտանգության պահպանմանը:



























