Չինացի վաճառականները գլխավոր սննդամթերքներից մեկի` կաղամբի թարմությունը պահպանելու համար դրա մեջ ավելացնում են… ֆորմալդեգիդ, որը խիստ թունավոր նյութ է եւ հարուցում է մաշկի բորբոքում, խնդիրներ շնչառության եւ մարսողական համակարգերում:
Բացի այդ, ֆորմալդեգիդը քաղցկեղածին է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի Շանդուն նահանգում, որ Չինաստանի արեւելքում է, ձերբակալվել են մի քանի վաճառականներ, որոնք ֆոմալդեգիդով հարուստ կաղամբ են վաճառել: Ֆինանսական առումով այդ նյութի կիրառումը օգտակար է: 7 յուան արժե 2,5 լիտրը, որը հերիք է 20 տոննա բանջարեղեն մշակելու համար:
Չինական լրատվամիջոցները նշում են, որ խորամանկ վաճառականները նյութն օգտագործում են անեւ այլ բանջարեղենի համար:




























