Պակիստանում հաջողությամբ եւս մեկ բալիստիկ հրթիռ են փորձարկել: Փոքր հեռահարության «Հատֆ-3» հրթիռը կարող է կրել ինչես սովորական մարտագլխիկ, այնպես էլ` միջուկային:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», «Հատֆ-3»-ի փորձարկումը կայացել է զորավարժությունների շրջանակում: Փորձարկման վայրը չի նշվում` ռազմավարական նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Պակիստանում հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության «Շահիդ-1A» հրթիռը:
Փորձարկումն Իսլամաբադի պատասխանն էր ապրիլի 19-ին Հնդկաստանի փորձարկած միջմայրցամաքային «Ագնի-5» բալիստիկ հրթիռի: Բալիստիկ հրթիռի հեռահարության մասին զինվորականները չեն հաղորդում:
Այնուամենայնիվ, ինչպես դիտորդներն են նշում, այդ հրթիռն ընդունակ է հարվածել Հնդկաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի տարածքում ցանկացած թիրախի:




























