Պարսից ծոցի իրանական Քեշմ կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, որ կիրակի կեսօրին կղզու տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան տասը արկ։
Ըստ նրա, 10–11 արկ խոցել է կղզու մի քանի շրջաններ։ Նահանգապետը հայտարարել է, որ հարձակման ենթարկված բոլոր օբյեկտները ռազմական էին։
Այս պահին հարվածի հետևանքով զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։





























