Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտենբլոյի անտառային զանգվածում բռնկված հրդեհը տարածվել է գրեթե երկու հազար հեկտարի վրա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։

«Հրշեջներն առավոտյան հայտարարել են, որ Ֆոնտենբլոյի անտառում հրդեհի երկու ակտիվ օջախները միասին պատել են ընդհանուր առմամբ 1920 հեկտար տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրակի դեմ պայքարում ներգրավվել է 850 հրշեջ, ինչպես նաև հատուկ ավիացիայի մի քանի միավոր, հայտնում է հեռուստաալիքը։