Հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ հուլիսի 17–ին, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։