«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վայր է դնում իր մանդատը եւ ՀԱԿ-ին հաջողություն ցանկանում: Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը` Արամ Սարգսյանը` չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալը:
Վերջինս քաղաքական հայտարությամբ ավատեց ճեպազրույցը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:
Նշենք նաեւ, որ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատ կստանա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:



























