Բացառվում է, որ «Ժառանգությունը» խորհրդարանում կոալիցիա կազմի Հանրապետական կուսակցության հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը «Չեմ տեսնում «Ժառանգությանը» ՀՀԿ-ի հետ նույն դաշինքի մեջ»,- նշեց նա՝ բացառելով այդպիսի կոալիցիայի ձեւավորումը:

Ինչ վերաբերում է այլ դաշինքներին, Լ. Ալավերդյանը կասկածամիտ է արդյունավետ դաշինքների կազմման առումով, կարծում է, որ դրանք կլինեն հաշվարկների վրա հիմնված, ոչ թե քաղաքացիական հասարակության շահերից ելնելով:

«Պետք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» միանգամից կոալիցիա մտնի, ես իրենց տեղը լինեի, այլընտրանք կդառնայի, ինքն էլ է իշխանություն, բայց այլընտրանք է: Ես չեմ կարծում, որ այլընտրանք եւ գործող իշխանություն խաղն ավարտված է»,- նշեց նա: