ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են մեկնել Ստեփանակերտ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Արդեն մի քանի օր մեզ մոտ հորդ անձրեւներ են տեղում: պարզապես բախտավորություն էր, որ շքերթի օրը լավ եղանակ եղավ:

Ահա այսօր առավոտից էլ ուժեղ անձրեւ է, ոչ թռիչքային եղանակ»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Համանախագահների այցը Ստեփանակերտ եւ հանդիպումը ԼՂՀ ղեկավարության հետ նշանակված էր մայիսի 11-ին, սակայն այցը չեղյալ են հայտարարել վերջին պահին:

Նշենք, որ անբարենպաստ եղանակային պայմաններն արդեն մի քանի անգամ խանգարում է Համանախագահների այցին: