Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումն ամենամեծ ձեռքբերումներից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ մայիսի 12- ին լրանում է 18 տարի` հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից:

Արձանագրելով, որ 1994թ. համաձայնագրի ստորագրումով սկսվեց խաղաղ կարգավորումը, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է խախտել հրադադարի ռեժիմը: «Սակայն ռեժիմը պահպանվում է արդեն 18 տարի: Սա բավականին երկար ժամանակ է»,-նշեց Բաբայանը` ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը կարգավորման գործընթացում ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: «Ի վերջո, եթե չպահպանվի զինադադարը, ապա կարգավորելու բան էլ չի լինի»,-նկատեց Բաբայանը: