Թերթի թղթկիցը Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի Արամ Սարգսյանի հայտարարությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու եւ Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին.

«Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Նախ, մինչեւ մեկնաբանելը նշեմ, որ ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը եւ նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: «Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հետաքրքրվել է «ՀԺ»-ի թղթակիցը: «Դա կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- գրում  է «Հայկական ժամանակը»: