Մենք կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, ովքեր նախագահական ընտրություններում կսատարեն մեր նախագահին: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:

«Որեւէ կոալիցիա ինքնանպատակ չի ձեւավորվում, դա ձեւավորվում է  ծրագրերի եւ գաղափարների շուրջ, ամենակարեւորն այն է, որ գնում ենք նախագահական ընտրությունների, մենք կաշկանդված չենք, մենք մեծամասնություն ենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կոալիցիա կազմելուն ՀՀԿ-ի հետ, ապա նա նշեց, որ քիչ ժամանակ է մնացել,շուտով կիմանանք:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ կլինի նա, ում կորոշի կուսակցությունը քննարկումների արդյունքում, ինքը գուշակություններով չի զբաղվում:

Իսկ թե որտեղ է տեսնում իրեն, Կարինե Աճեմյանը շեշտեց, որ դեռ քնարկումներ չեն եղել, բայց ինքը շատ է սիրում ԱԺ-ն եւ կարողացել է իրականացնել որպես պատգամավոր մի շարք ծրագրեր: