Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։ Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը քննչականից այլ մանրամասներ չհայտնեցին։





























