Forbes ամսագիրը, որը հայտնի է բազմատեսակ վարկանիշներ կազմելով, այս անգամ որոշել է կազմել ամենաօգտակար մթերքների ցուցակը:

Վարկանիշի առաջին հորիզոնականում մորին է, որը հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով, չի պարունակում յուղեր, լավ է ազդում օրգանիզմի ընդհանուր տոնուսի վրա եւ այլն:

Այնուհետեւ վարկանիշում եկող մթերքները եւս հատապտուղներ են` պալասենին ու վայրի ելակը: Նրանց հաջորդում են պոպոքը, բակլան, ձուկը, ծաղկակաղամբը, սխտորը եւ սոխը:

Ինչ վերաբերում է կենդանական ծագման մթերքին, այստեղ Forbes-ի վարկանիշում առաջատար են միսը եւ ձուն: