Նախաճաշի համար ամենալավը հավկիթն է: Այն թույլ է տալիս քաղց չզգալ մինչեւ ճաշի ժամը: Նման եզրահանգման են եկել Լուիզիանայի համալսարանի գիտնականները:
Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, 20 կամավորների առաջարկել են մեկ շաբաթվա ընթացքում առավոտյան ուտել երկու հավկիթ կամ մեկ ափսե շիլա: Ընդհանուր առմամբ թե կալորիաների, թե սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի քանակությունը նույնն է եղել: Ճաշի ժամին կամավորները պատասխանել են, թե որքան են քաղցած: Հետո նրանց թույլ են տվել ուտել ինչքան կցանական եւ խնդրել են արյուն հանձնել:
Արդյունքում պարզվել է, որ նախաճաշին հավկիթ օգտագործածները ճաշին ավելի քիչ են ուտում եւ նրանց արյան մեւ քաղցի հորմոնը ավելի ցածր է, իսկ հագեցածության հորմոնը` ավելի բարձր:




























