Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների  13-ը 25-40 տարեկան են, 26-ը՝ 41-60 տարեկան, իսկ 2 պատգամավոր 60 եւ ավելի տարիքի են: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԿԸՀ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նր խոսքով, ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորից միայն երկուսն են կին:

41 պատգամավորների շարքում ամենատարեցը 14 ընտրատարածքից պատգամավոր ընտրված 62-ամյա Վրեժ Մարկոսյանն է, իսկ ամենաերիտասարդը՝ 37 ընտրատարածքից ընտրված 28-ամյա Հայկ Գրիգորյանը:

Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 41 պատգամավորներից 29-ն ընտրվել են ՀՀԿ-ից, 9-ը՝ ԲՀԿ-ից, 1-ական պատգամավոր ընտրվել են ՀՅԴ-ից եւ ՕԵԿ-ից եւ եւս մեկն ինքնաառաջադրվածներից է: