Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները կեղծ են. Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար Իրանը բանակցություններ է վարում միայն Օմանի հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այս պահին մենք որևէ բանակցություն չենք վարում ԱՄՆ-ի հետ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունն ապահովող երթուղու շուրջ համաձայնության հասնելու նպատակով», — նշել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը օգոստոսի 3-ին կանցնեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Բացի այդ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել հանրապետությանն հասցվելիք նախանշված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։





























