Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում, տոկոսային հարաբերակցությամբ, ամենից շատ ձայներ ստացել է Սյունիքի մարզում, իսկ ամենից քիչ` Կոտայքի մարզում: Վերջինս միակ մարզն է, որտեղ ՀՀԿ-ն գրավել է ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղը, զիջելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

ՀՀԿ-ի համար «անհաջող» մարզերից շրջաններից են նաեւ Շիրակի մարզն ու Երեւան քաղաքը:

NEWS.am-ը ներկայացնում է ՀՀԿ-ի արդյունքները տոկոսային հարաբերակցությամբ` ըստ մարզերի, նվազման կարգով (տոկոսային ցուցանիշը հաշվվում է  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին եւ դաշինքին տրված 100%  «կողմ» ձայներից):

Սյունիքի մարզ – 61,08%

Արարատի մարզ – 52,95%

Լոռիի մարզ – 52,04%

Տավուշի մարզ – 49,86%

Վայոց ձորի մարզ – 48,21%

Արմավիրի մարզ – 47,99%

Գեղարքունիքի մարզ – 46,74%

Արագածոտնի մարզ – 46,15%

Երեւան – 37,53%

Շիրակի մարզ – 36,51%

Կոտայքի մարզ – 34,84%