Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ` Associated Press-ի տնօրինման տակ է հայտնվել իրանական ռազմական օբյեկտի գծագիր:
Գծագրում գլանաձեւ օբյեկտ է պատկերված, որը նախատեսված է պայթուցիկ սարքերի փորձարկման համար: Իրանի միջուկային ծրագրի դիտարկմամբ զբաղվող բարձրաստիճան պաշտոնյան Ըստ AP-ի աղբյուրի տվյալների` օբյեկտը կառուցվել է 2000-ականների սկզբին: Գլանն ունի 300 քառակուսի մետր ծավալ: Երկարությունն է 18,8 մ, տրամագիծը`4,6 մ: Ենթադրվում է, որ օբյեկտը կիրառվել է 2003, 2005 եւ 2006 թվականներին միջուկային զենքի փորձարկումների ժամանակ: Մի շարք փորձագետներ, այդ թվում ԱԷՄԳ-ից, լրագրողներին հայտնել էին, որ ներկայացված տեղեկատվությունն իրական է թվում, հայտնում է NEWSru.com-ը:
Իրանի կողմից հնարավոր միջուկային փորձարկումների մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում է հայտնվել անմիջապես ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլի նախօրեին, որոնք սկսվում են Վիեննայում` մայիսի 14-ին:
Թեհրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ տեխնիկական բանակցությունները տարվում են ի հավելումն իրանական ղեկավարության եւ համաշխարհային վեց գերտերությունների հետ պայմանագրերի` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա: Թեհրանի բանակցությունները վեց երկրների ներկայացուցիչների հետ տեղի կունենան մայիսի 23-ին Բաղդադում:




























