2012 թ. փետրվարի դրությամբ` շրջանառվող բանկային քարտերի քանակը Հայաստանում 1 մլն 20 հազար է: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի մարտի տեղեկագրում: Բանկային քարտերի քանակն առաջին անգամ է գերազանցում 1 մլն-ի սահմանագիծը: Միայն փետրվարին քարտերի քանակն ավելացել է մոտ 26 հազարով:

2012 թ. փետրվարին քարտերով իրականացվել է մոտ 63.5 մլրդ դրամի գործառնություն, կամ յուրաքանչյուր քարտով` միջինը մոտ 62 հազ. դրամի գործառնություն: Հունվարի համեմատ փետրվարին քարտային շրջանառությունն ավելացել է մոտ 28.7%-ով: