Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում  եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես 1news.az-ին հաղորդել են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Հանրապետական օդերեւութաբանական կենտրոնում, այն գրանցվել է մայիսի 13-ի երեկոյան` Զաքաթալայից 14 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի հզորությունը Ռիխտերի սանդղակով  3.50 բալ է եղել, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը չի զգացվել:

Հիշեցնենք, մայիսի 7-ին ժամը  9:40-ին Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում` Զաքաթալա  քաղաքից հարավ-արեւմուտք, տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, մարդկային զոհեր չէին գրանցվել: