Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
Համեստ Ավանեսյանին (Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ)
Վագիֆ Գրիգորյանին (Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի փողային բաժնի դասատու)
Պավել Ղարաբեկյանին (ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի եւ ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ):




























