Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան դոլարի հաղթարշավը: Այսօր` մայիսի 14-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396 դրամ: 2010 ապրիլի 13-ից հետո սա դոլարի ամենաբարձր փոխարժեքն է հայկական բորսայում:

Ընդ որում` բորսան այսօր փակվել է 1դոլար/397 դրամ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.45 մլն դոլար, սակայն հնարավոր է` կենտրոնական բանկը չի միջամտել գործարքներին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել էր դեռեւս հանգստյան օրերին` ձեւավորվելով 395-397 դրամ միջակայքում: Այս միջակայքը դեռեւս պահպանվում է: Մայիսի 6-ի ընտրություններից հետո դոլարը թանկացել է մոտ 2 դրամով: