Ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի վթարի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել ենմինչեւ վաղն առավոտ ուժեղ անձրեւի պատճառով:
Ինդոնեզական զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, թե տարհանման գործընթացը դադարեցվել է տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:15-ին): Նա անեւ նշել է, թե օրվա ընթացքում Ջակարտա են ուղարկվել զոհերի մնացորդներով երեք կոնտեյներներ:
Մայիսի 15-ից տարհանումը սկսվելու է առավոտյան ժամը 6-ից: Առայժմ դեռ չեն գտել օդանավի ինքնագրիչները:
Sukhoi SuperJet-100-ը վթարի է ենթարկվել Ինդոնեզիայում մայիսի 9-ին, ցուցադրական թռիչքի ժամանակ: Զոհվել է 45 մարդ, այդ թվում` ութ ռուսաստանցիներ: Օդանավը բախվել է Սալակ լեռան ստորոտին, 1,6 հազար մետր բարձրության վրա:




























