Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջակցել են միմյանց դժվար ժամանակներում։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեց իր աջակցությունը եղբայրական իրանցի ժողովրդին»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Փեզեշքիան. Ադրբեջանն օգնել է Իրանին լուծել երթուղիների հետ կապված խնդիրները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն