Դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղեւորվել «Սոյուզ ՖԳ» տիեզերական նշանակության արբանյակը` «Սոյուզ ՏՄԱ 04Մ» տիեզերանավով: Մեկնարկը տեղի է ունեցել մայիսի 15-ին` 06:58-ին, Բայկոնուր տիեզերակայանից:
Տիեզերանավում գտնվում են երեք տիեզերագնացներ: Անձնակազմում են ռուս տիեզերագնացներ Գենադի Պադալկինը եւ Սերգեյ Ռեվինան եւ ամերիկացի աստղագնաց Ջոզեֆ Աքաբին, նրանք ՄՏԿ կժամանեն մայիսի 17-ին` մոսկովյան ժամանակով 08:38-ին:
Թռիչքի նախատեսված տեւողությունը մեկնարկից մինչեւ վայրէջք 125 օր է (4 ամիս), Ռոսկոսմոսից հայտնել են rbc-ին: ՄՏԿ-ի նավանորոգարանից եւ անձնակազմի տեղափոխումից հետո տիեզերանավում կլինեն 6 մարդ: Այժմ ՄՏԿ-ում է 31-րդ արշավախմբի անձնակազմը, որի կազմում են ամերիկացի աստղագնաց Դոնալդ Փեթիթը, Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Անդրե Քաուփերսան եւ ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն:
ՄՏԿ-ում տիեզերագնացները փորձարկումներ կանեն բժշկակենսաբանական, տեխնիկական, աշխարհաֆիզիկական ոլորտներում, կզբաղվեն բնական պաշարների եւ տիեզերական բիոտեխնոլոգիաների հետազոտությամբ, բնապահպանական դիտարկում կիրականացնեն, ինչպես նաեւ տիեզերական ճառագայթների ուսումնասիրություն, կրթական եւ հումանիտար նախագծեր:
Որպես արշավախմբի թալիսման տիեզերագնացներն իրենց հետ վերցրել են խաղալիք արջուկ: Ինչպես ավելի վաղ մեկնաբանել էր ամերիկացի ասղագնացը, ԱՄՆ-ում այդ կենդանին համարվում է շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդանիշ, հենց այդ պատճառով էլ նոր արշավախումբը շեշտը կդնի բնության հետազոտման վրա:




























