Ըստ ՀՀ նախագահական նստավայրում թերթի ունեցած աղբյուրների` անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության:

«Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության  նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին  գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի  «Հայոց արծիվներ»  հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը»,- գրում է  «Ժամանակ» թերթը: