ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության շարունակմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը:
«Ոչ պաշտոնական գագաթաժողովի ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի դիրքորոշումները մոտեցնելու փորձերի համար: Առայժմ մեկ բան է հաստատ, որ եւ Հայաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը պատրաստ են Վլադիմիր Պուտինի միջնորդական առաքելությանը»,-ասել է փորձագետը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա այսօր` մայիսի 15-ին, Կրեմլում, ՀԱՊԿ նստաշրջանի ավարտից հետո:




























