Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարները մերձ դիրքորոշումներ ունեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀԱՊԿնեղ կազմով  նստաշրջանի ավարտին:

«Մենք բաց խոսակցություն ենք ունեցել կարծիքների փոխանակում համաշխարհային արդիական խնդիրներով, որոշել ենք հետագա համատեղ քայլերը գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, մեր վերլուծություններն ենք ներկայացրել»,- հավելել է նա:

Նշենք, որ Կրեմլում ընթանում է ՀԱՊԿ առաջնորդների հոբելյանական հանդիպումը, որի արդյունքներով ծրագրվում է Հռչակագիր ընդունել:

ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: