Ֆրանսիայի վարչապետ է դարձել Նանտի նախինում դատված քաղաքապետ Ժան-Մարկ Էյրոն: Նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջին նշանակման մասին հայտարարեց Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Պիեր-Ռենե Լեման:

Էյրոն կփոխարինի Ֆրանսուա Ֆիյոնին, որը Սարկոզիի օրոք հինգ տարի գլխավորում էր Ֆրանսիայի նախարարների կաբինետը:

Նախկինում լրատվամիջոցները հաղորդում էին, որ Էյրոն (որը, Օլանդի նման, ներկայացնում է սոցիալիստական կուսակցությունը) ունի դատվածություն, սակայն դա չի ազդել նշանակման վրա: 1997 թվականին նա վեց ամիս պայմանական պատիժ էր ստացել շահերի բախման համար: Նրան մեղավոր են ճանաչել Սոցիալիստական կուսակցությունը հովանավորող կուսացությանը ապօրինի կերպով պետական պայմանագիր շնորհելու մեջ: