Մադոնայի մերկ լուսանկարը` սիգարետը բերանին, վաճառվել է  23,75 հազար դոլարով:

Լուսանկարը սեւ-սպիտակ է, արվել է հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի կողմից 1990 թ-ին: Լուսանկարիչն աշխատել է Մադոնայի «Սեքս» գրքի վրա: Մեյզելի լուսանկարում Մադոնան ամբողջությամբ մերկ է, միան թեթեւորեն ծածկված սպիտակ սավանով:

Աճուրդը կազմակերպված «Bonhams»-ում նշել են, որ վերջնական գինը երեք անգամ գերազանցել է նախնական գնահատականները:

Գնորդը ցանկացել է անհայտ մնալ: