Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին Մոսկվայում մասնակցել է  ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ԱՊՀ երկրների գործընկերներին ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ԱՊՀ երկրներին անվանել է Ռուսաստանի հիմնական գործընկերները` ընդգծելով, որ Համագործակցության երկրները չեն կարող արդյունավետ զարգանալ եւ գործել «միմյանցից անկախ»: Փխգործակցության ուղղությունների շարքում նա նշել է սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, հումանիտար կապերի ամրապնդումը եւ միջազգային ասպարեզում համագործակցությունը, հողորդում է «Դնի.ռու»-ն:

Պուտինի խոսքով` ԱՊՀ երկրների միջեւ պահպանվում են տնտեսական, միջտարածաշրջանային եւ մշակութային սերտ կապերը: