ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարյանին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է առաջարկվի տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:

«Նախարարական այս պորտֆելը «Օրինաց երկիր» կուսակցությանն էր, բայց ԱԺ ընտրություններից հետոՀՀԿ-ն այդ նախարարությունն իրեն է վերապահել: Henaran.am-ը փորձել է Գագիկ Բեգլարյանից ճշտել ` արդյոք նրան առաջարկե՞լ են նախարարի պաշտոնը, վերջինս խորհուրդ է տվել դիմել ՀՀԿ մամլո խոսնակին:

Վերջինս պարզաբանել է, որ կուսակցությունում նման հարցեր չեն քննարկվել: «Երեւի այս շաբաթ  գործադիրի նիստ կլինի, եւ ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է Է. Շարմազանովը»,- գրում է «Հայացքը»: