Բուլղարիայի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է երկրի մայրաքաղաք Սոֆիայում ծրագրված սպանության փորձը: Այդ մասին հայտարարել է Բուլաղարիայի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը, հայտնում FOCUS News-ը:
Տասնօրյա հետաքննությունից հետո ձեռք բերված փաստացի ապացույցների հիման վրա ոստիկանները ձերբակալել են 4 մարդու, որոնցից մեկը եղել է Մոնտենեգրոյից, 3-ը` հայեր:
Ձերբակալված երեք հայերից մեկը Հայաստանում հետախուզման մեջ է` անօրինական զենք պահելու եւ դրամաշորթության մեղադրանքով:




























