Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում տնտեսական կապերն ամրապնդելուն: Այդ մասին գրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա» հոդվածում, որը տպագրվել է  «Վեդոմոստի» թերթում:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ այդ համաձայնագրի բոլոր մասնակիցները մեծ  օգուտ են ստանում, բայց միաժամանակ նոր կանոնների կիրառման հետ կապված շատ խնդիրներ են առաջանում: Մի կողմից կրճատվում են ԱՊՀ  8 պետությունների միջեւ գործող սահմանափակումները, մյուս կողմից` համագործակցության նոր ձեւերը սրացնում են ԱՊՀ երկրների նկատմամբ արդարության զգացումը, սակայն սոցիալ-տնտեսական մակարդակի տարբերությունների պայմաններում դժվար է հասնել պարիտետի: 

Ըստ վարչապետի`առաննձին առեւտրային պայմանավորվածություններից մասշտաբային փոխշահավետ համագործակցությանը անցավ անցում կատարելու բաղադրատոմսը հուշում է հենց տնտեսական իրականությունը: Անհրաժեշտ է նախագծել հարաբերությունների նոր ձեւաչափ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսվարող սուբյեկտների համար:

«Կարեւոր է  համատեղ քայլեր ձեռնարկել` օգնելով հետ մնացող երկրներին բացահայտել իրենց տնտեսական աճի  ներուժը», - ընդգծել է վարչապետը:

Խոսելով Մաքսային միության մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ  Հայաստանի համար այնտեղ ընդգրկվելն իմաստազուրկ է` աշխարհաքաղաքական պատճառներով. ընդհանուր սահմաններ չկան Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ: «Մենք առաջարկել ենք մշակել Հայաստանի եւ ՄՄ-ի համագործակցության հատուկ ձեւ: Հիմա հարցը քննարկման ակտիվ փուլում է», - նշել է վարչապետը: