ԱԺ-ում, այսօր՝ օգոստոսի 24–ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության 2026-2031թթ ծրագիրը, իրավիճակը լարվեց, երբ Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը տվեց. Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն ռուբինյանը կոչ արեց դադարեցնել նման վարքը։

Փաշինյանը հայտարարեց. «Կտրիճ Ներսիսյանին ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևոր անձեր, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը, այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա ընդհանրապես շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Այս կոչերը հղում են, հետո ասում են. «Եվ ևս խաղաղության Աստծուն աղաչեսուք»։ Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Հայաստանի առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ։

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ կտրիճ Ներսիսյանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանանքերով։ Հայաստանյայց  Առաքելական սուրբ եկեղեցու բարեներոգման օրակարգը տեղ ունի կառավարության ծրագրում»։