2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվի Սոֆիա—Երևան—Սոֆիա ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը։
Չվերթները կիրականացնի բուլղարական «GullivAir» ավիաընկերությունը։
«Սոֆիա—Երևան—Սոֆիա ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարևոր քայլ է երկու երկրների միջև շփումների խորացման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում երկկողմ երկխոսության զարգացման ու ամրապնդման համար», — նշել են դեսպանությունում։



























