ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափեցին հիվանդանոց:

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի  պատճառով  հրավիրվել է շտապբուժօգնություն  (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության  նպատակով վերջինս տեղափոխվել է համապատասխան  բժշկական հաստատություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել և կոմիտե են տեղափոխվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը: Խուզարկություններ են իրականացվում նաև Քոչարյանի կրտսեր որդու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում, ընտանիքին պատկանող ընկերություններում: