Իմ բնակարանում խուզարկությունը կապված է քաղաքական գործունեության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։

Նա հաստատել է, որ առավոտյան ժամը 7-ից խուզարկություն է ընթանում, Քոչարյանը նշել է, որ տեղյակ է հոր և եղբոր հետ կապված գործողությունների մասին։ Լևոն Քոչարյանի խոսքով՝ տեղի ունեցողը  անսպասելի չէր․ սա պիղծ դավաճանների սովորական ձեռագիրն է, և մամուլն էլ երեկ գրել էր, որ նման գործողություններ են սպասվում։

«Տեղի ունեցողը կապված է մեր ընդդիմադիր գործունեության և այս իշխանության հետ անհամաձայնության հետ։ Մենք պատրաստ ենք դրան, առաջին անգամ չէ, և դա շարունակվելու է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն արտահայտվել դեմ», - նշել է Լևոն Քոչարյանը։