Նիգերիայի Կանո նահանգի իշխանությունները մայիսի 16-ին այրիացած եւ ամուսնալուծված կանանց ամուսնության զանգվածային արարողություն են կազմակերպել: Միջոցառումն անցկացվել է իմամների խորհրդի հետ համագործակցաբար:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, արարողությանը մասնակցել է 100 զույգ: Նախաձեռնության նպատակն ամուսնալուծությունից կամ այրիանալուց հետո աղքատության մեջ կամ փողոցներում հայտնվող կանաց թվի նվազեցումն է:
Փեսացուների ընտրությունը կատարվել է ռադիոյի միջոցով. երեք ամիս շարունակ տղամարդկանց հրավիրել են ամուսնանալու:
Այնուհետեւ խորհուրդն ընտրել է արժանի տղամարդկանց, ստուգել ՄԻԱՎ-ի առկայությունը նրանց մոտ, հետո ծանոթացրել հարսնացուի հետ:
Ծրագրի շրջանակում ամուսնացած տղամարդիկ կարող են ամուսնալուծվել միայն իմամների խորհրդի թույլտվությամբ:




























