ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որից չի զեկուցվում 13-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մի շարք ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու հարցերը,
Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին,
17. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
18. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին,
20. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը տեղափոխելու մասին։











