ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) շուտով իր պաշտոնական փաստաթղթերում Օնտարիո լճի անվանումը կփոխի և այն կկոչի Ամերիկա լիճ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ հղում կատարելով USGS տնօրեն Նեդ Մամուլայի նամակին։
«ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) պաշտոնապես որոշել է նախկին Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճ USGS բոլոր պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթերում։ Տպագիր փաստաթղթերում այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի առաջիկա մի քանի օրերի ընթացքում», - նշվել է Սպիտակ տան X-ի գրառման մեջ։
Տեղեկացվել է, որ փոփոխություններն արդեն պաշտոնապես ուժի մեջ են մտել Աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգում (GNIS)։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները Օնտարիո լիճը վերանվանում են Ամերիկա լիճ, և այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Նրա խոսքով՝ նման վերանվանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն լրացված են։





























