Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պատրաստում են օրինագիծ, որն ուղղված է Կանադայի հետ սահմանին գտնվող Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի չեղարկմանը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով կոնգրեսականներին։

Մասնավորապես, համապատասխան օրինագիծը պատրաստում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Քենեդին, որը երկրի հյուսիսային սահմանի հարցերով երկկուսակցական խմբի համանախագահն է։ Նմանատիպ նախագիծ է պատրաստում նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Դինգելը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները Օնտարիո լիճը վերանվանում են Ամերիկա լիճ, և այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Նրա խոսքով՝ նման վերանվանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն լրացված են։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը խոստացել է առաջիկայում փոխել լճի անվանումն իր պաշտոնական փաստաթղթերում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դատապարտել է ԱՄՆ որոշումը և ընդգծել, որ երկրի իշխանությունները հաշվի չեն առնի այս նախաձեռնությունը։