Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ գրոհը իրանական Լարաք կղզու դեմ անվանել է երկրի ինքնիշխանության խախտում, հայտնել է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախարարության հայտարարությանը։
«Իրանի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն… գրոհը որակելով երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում», - նշել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Fars գործակալությունը տեղեկացրել էր, որ մի քանի պայթյուն է որոտացել իրանական Լարաք կղզում՝ Հորմուզի նեղուցում։ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում կատարելով ամերիկացի անանուն պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ-ը հարված է հասցրել ենթադրաբար Իրանի՝ Լարաքում գտնվող արձակման կայանքներին։ Դրանից հետո Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի, ինչպես նաև Արևմտյան Ասիայում գտնվող ԱՄՆ ռազմակայանների ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունում պնդում են, որ հարվածել են Իրանին, որպեսզի խոչընդոտեն նրա ուժերին ականապատել Հորմուզի նեղուցը։





























