Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Հայաստանի ամենաուժեղ ավանդույթներ ունեցող բուհերից է, որի կրթության պահանջարկը ձեւավորվել է նաեւ Հայաստանից դուրս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց կոնսերվատորիան լուծարելու եւ այլ բուհի հետ միացնե;լոի մասին լուրերը: «Իրան կատարած իմ աշխատանքային այցի ժամանակ Իրանի նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց մի քանի բուհերից, այդ թվում` կոնսերվատորիայից»,- ասաց Ա. Աշոտյանը: Նա նմանատիպ լուրերը անվանեց «չարակամ մարդկանց հերյուրանք»:
Նա նաեւ նշեց, որ տվյալ պահին բուհերի խոշորացման, միավորման կամ շենքերի վաճառքների նախագծեր չկան, իսկ կոնսերվատորիաները աշխարհի բոլոր երկրներում էլ գործում են որպես առանձնացված ուսումնական հաստատություն` հաշվի առնելով կրթության առանձնահատկությունները:




























