Տևական ժամանակ է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 46 և հարակից շենքի բնակիչները չգիտեն էլ որ կառույցին դիմեն, որ տարածքը փրկեն գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, հաղորդում է Shamshyan.comժը։
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կայքի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է էս խնդիրը կա, կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում փողոցներով մեկ, իսկ գարշահոտն էլ զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք Մալաթիայի թաղապետարան, «Վեոլիա ջուր», բայց իրար վրա են գցում։ Մի քանի անգամ Վեոլիա ջուրը եկել, խցանումը վերացրել է, բայց 2-3 օր հետո նույն պատկերն է։





























