Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել օտարերկրյա առաջնորդների հետ։ Հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը։
Չինաստանի նախագահի հետ բանակցությունների առանցքային հարցերն էին նոր տնտեսական նախագծերը և անվիզա ռեժիմը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօրվա հանդիպումն այս տարվա ընթացքում առաջնորդների երկրորդ առերես շփումն էր։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրանք քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ամբողջ ծավալը, ինչպես նաև կարճ կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ և անդրադարձել ուկրաինական հարցին։
Հնդկաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերած անձնական ուշադրության համար։ Իր հերթին, Մոդին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի այցը ԲՐԻԿՍ գագաթաժողով կուժեղացնի երկկողմ համագործակցությունը։
Մոդին նաև աջակցել է ուկրաինական բանակցային ուղղությամբ տարվող դիվանագիտական ջանքերին։





























