Ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 17-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 398 դրամ: Սա դոլարի հերթական ռեկորդն է հայկական բորսայում 2010 թ. ապրիլի 7-ից հետո:

Սակայն նշենք, որ բորսան այսօր աչքի չի ընկել գործարքների ակտիվությամբ` իրականացվել է ընդամենը 800 հազ. դոլարի առուվաճառք:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է: Փոխանակման կետերը դոլար գնում են մեծամասամբ 397 դրամով, վաճառում` 399-400 դրամով:

Նշենք, որ ֆինանսական շուկայում ՀՀ կենտրոնական բանկը սկսել է ներքաշել կանխիկ դրամի մի մասը, ինչը կարող է դրական անդրադառնալ դրամի փոխարժեքի վրա: