Ամերիկյան գիտնականները ռոբոմեխանիկական ձեռք են ստեղծել, որը կարող է կառավարվել միայն մտքի ուժով:
Բրաունի համալսարանի նյարդաֆիզիոլոգների խումբը` Ջոն Դոնոհյուի գլխավորությամբ, փորձ է արել, որի ընթացքում կաթվածահար եղած երկու կամավորներ կարողացել են սուրճ խմել շշից եւ տեղափոխել կուրսորը մոնիտորի էկրանին: Մի քանի օր մարզվելուց հետո նրանք նույնիսկ բարդ գործողություններ են կատարել:
Նշվում է, որ երկու կամավորներն էլ ուղեղի կաթված են տարել, կորցրել են բոլոր վերջույթները կառավարելու եւ խոսելու ընդունակությունը:
Մեխանիկական ձեռքն ու այն կառավարող ինտերֆեյսը` ուղեղի եւ համակարգչի միջեւ, ստեղծվել են աբզմաթիվ տարիների ընթացքում: Նախ մշակվել են հատուկ սիլիկոնային միկրոէլեկտրոդներ: Պրիմատների վրա գիտնականները պարզել են, որ ուղեղի նյարդային բջիջները միանում են եռաչափ տարածքում ձեռքի շարժման եւ տարբեր գործողությունների ժամանակ:
Այնուհետ փորձը կատարել են մարդկանց վրա եւ լուրջ հաջողություն գրանցել:




























