Թուրքիայի Դիարբեքիրի ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի գործողությունների շրջանակում ձերբակալել է 16-ամյա մի աղջկա, ում մայրը ստիպել էր նրան մարմնավաճառությամբ զբաղվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունում հայտնված աղջիկը պնդել է, որ անցած փետրվար ամսին, երբ դեռ 15 տարեկան էր, մայրն իրեն ասել է. «Արդեն մեծացել ես, դե գնա մարմնավաճառությամբ զբաղվի»։

16-ամյա աղջկա մոր եւ աղջկա հետ սեռական հարաբերություն ունեցած անձանց դեմ քրեական գործեր են հարուցվել։